Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը, օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից, այցի ընթացքում ուսումնասիրվել են Մանկապարտեզի շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրվել է նաև Մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։

Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման, երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող հարցեր և այլն:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են առանձնազրույցներ։

Մշտադիտարկման այցի ընթացքում Մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում