Սկսվել է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը:

«Արմենպրեսի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Տեսչական մարմնի կողմից առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։

«Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։

Հայերեն

Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 21-ին մի շարք պատմամշակութային վայրեր կաշխատեն մինչև ուշ երեկո

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն