Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

1 րոպեի ընթերցում

Մոտ 60 հազար մարդ է հարկադրված եղել լքել տները ԱՄՆ Սփոքենի շրջանում (Վաշինգտոնի նահանգ) անտառային հրդեհների պատճառով, կրակն արդեն առնվազն 600 շինություն է ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սփոքենի շրջակայքում մոլեգնող հրդեհը հանգստյան օրերին արդեն ընդգրկել է 21 քառակուսի կիլոմետր տարածք:

Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նահանգում ստեղծված իրավիճակը և դաշնային իշխանություններին խնդրել է օգնություն ցույց տալ տարերքի դեմ պայքարում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնում անտառային հրդեհների դեմ պայքարում ներգրավվել են Ազգային գվարդիայի մարտիկները։ Ընդամենը Վաշինգտոնի նահանգում հրդեհներն այրել են մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածություն, դրանց մի մասը, այդ թվում՝ Սփոքենի մերձակայքում, վերահսկողության տակ վերցնել առայժմ չի հաջողվում:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները