Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP
1 րոպեի ընթերցում

Մոտ 60 հազար մարդ է հարկադրված եղել լքել տները ԱՄՆ Սփոքանի շրջանում (Վաշինգտոնի նահանգ) անտառային հրդեհների պատճառով, կրակն արդեն առնվազն 600 շինություն է ոչնչացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սփոքանի շրջակայքում մոլեգնող հրդեհը հանգստյան օրերին արդեն ընդգրկել է 21 քառակուսի կիլոմետր տարածք:
Վաշինգտոնի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նահանգում ստեղծված իրավիճակը և դաշնային իշխանություններին խնդրել է օգնություն ցույց տալ տարերքի դեմ պայքարում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնում անտառային հրդեհների դեմ պայքարում ներգրավվել են Ազգային գվարդիայի մարտիկները։ Ընդամենը Վաշինգտոնի նահանգում հրդեհներն այրել են մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածություն, դրանց մի մասը, այդ թվում՝ Սփոքանի մերձակայքում, վերահսկողության տակ վերցնել առայժմ չի հաջողվում: