Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

1 րոպեի ընթերցում

Հայկական ֆուտբոլային ակումբները շարունակում են ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:

ԿԼ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով մոլդովական «Զիմբրու»-ին` հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Հայկական ակումբի կազմում աչքի ընկան Գոռ Մանվելյանն ու Սանգարեն: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվի շնորհիվ «Նոա»-ն պայքարը կշարունակի ԿԼ երրորդ փուլում:

Հայկական մյուս ակումբը` «Փյունիկ»-ը լքեց պայքարը: Նրանց մրցակիցը հունգարական «Դեբրեցեն»-ն էր: Երևանյան խաղում դարպասի գրավում չարձանագրվեց ու առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Դեբրեցեն»-ը իրավունք ստացավ պայքարելու հաջորդ փուլում:

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները