Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ցանկանում է, որ Ուկրաինան իր տարածքում իրականացնի Patriot զենիթահրթիռային համալիրների համար հրթիռների արտադրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Չեմ կարծում, թե հնարավոր է Patriot-ի հրթիռների արտադրության գործարանի կառուցումը պատերազմից տուժած տարածքում։ Բայց դա հնարավոր է Լեհաստանի տարածքում, - ասել է Կոսինյակ-Կամիշը։ - Ես կարծում եմ, որ Լեհաստանը պետք է դա անի Ուկրաինայի հետ միասին»։

Հուլիսի սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնել էր ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել Կիևին։

Ըստ համացանցում առկա տեղեկությունների՝ նման լիցենզավորված արտադրություն կազմակերպվել է միայն Ճապոնիայում և Գերմանիայում։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները