1 րոպեի ընթերցում
Հուլիսի 28-ին և 29-ին Շիրակի և Արագածոտնի մարզերում կլինեն վթարային ջրանջատումներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունը։
««ՋՐԱՌ» ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: