Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համադրված հարվածով Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել է ԱՄՆ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ ստորաբաժանումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան «Հաղթանակ 2» գործողության 26-րդ ալիքի շրջանակում ԻՀՊԿ մարտիկները համադրված գրոհներով Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի ամերիկյան հատուկ ստորաբաժանումը։ Հարվածելով ստորաբաժանման առողջարանին՝ սպանել և վիրավորել են մի քանի զինվորների»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

ԻՀՊԿ տեղեկացմամբ՝ իրանցի զինվորականները նաև գրոհել և վնաս են պատճառել Ալ-Ուդեյրիի բազայի կառավարման աշտարակին։

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը կնքած հրադադարի պայմանագիրն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականներն հուլիսի 8-ից գրեթե ամեն օր մի քանի հարվածներ են հասցրել Իրանին կարևորագույն ենթակառուցվածքներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ հարվածները հասցվում են Հորմուզի նեղուցը հատող նավերի դեմ Իրանի գործողություններին ի պատասխան։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև հրադադարի համաձայնագիրը խախտելու մեղադրանք է ներկայացրել Վաշինգտոնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում