Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
1 րոպեի ընթերցում
«Կարիտաս Կուբա» կաթոլիկ կազմակերպությունն ստացել է 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնության փաթեթի առաջին խմբաքանակն ԱՄՆ-ից, որի տրամադրաման մասին ավելի վաղ հայտարարվել էր Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ հղում անելով «Կարիտաս Կուբա» կազմակերպությանը։
«Առաջին խմբաքանակը ներառում է 18 տոննա պարեն և հիգիենայի պարագաներ, որոնք եկեղեցու ուղիներով կբաշխվեն Հավանայի 700 ընտանիքների, - նշվում է հաղորդագրության մեջ: -Օգնությունը կարիքավորներին տուն կհասցնեն ծխական համայնքների կամավորները»։
Կուբային 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տրամադրման առաջարկությամբ մայիսին հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: