Եվրոպա

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ շոգի պատճառով երկրի բազմաթիվ տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Եղանակային վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է գործում Իսպանիայի արևելքում:

Ըստ X հարթակում Aemet-ի տարածած հաղորդագրության՝ Ալմերիայի շրջանում ջերմաստիճանը կարող է գերազանցել 44 աստիճան Ցելսիուսը:

Բացի այդ, գրեթե ամբողջ երկրում պահպանվում է հրդեհային վտանգի չափազանց բարձր մակարդակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում