Հայաստան

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ

Տեղի է ունեցել Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կից ձևավորված խորհրդակցական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հանդիպումը նախագահել է ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի առանցքային թեմաներից մեկը ՀՀ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից հաստատված թվայնացման հայեցակարգի ներկայացումն էր։ Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծել է, որ թվային վերափոխումը ոչ միայն տեխնիկական գործընթաց է, այլև վերահսկողական գործառույթների թափանցիկության և արդյունավետության բարձրացման ռազմավարական գործիք։

Քննարկման ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ուղղված ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրմանը։ Շեշտադրվել է տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգերի կարևորությունը, որոնք թույլ կտան առավել օպերատիվ արձագանքել բնապահպանական մարտահրավերներին։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է կենսաբազմազանությանը նվիրված COP17 միջազգային համաժողովին Տեսչական մարմնի մասնակցությանը։ Քննարկվել են համաժողովի շրջանակներում ԲԸՏՄ ներկայացվածության ձևաչափը և աշխատանքային խմբի անդամների ներգրավվածության և ակտիվ մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով նիստը՝ ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդակցական խմբի անդամներին ակտիվ մասնակցության և մասնագիտական դիտարկումների համար՝ հավաստիացնելով, որ հնչեցված բոլոր կառուցողական առաջարկները հաշվի կառնվեն գործընթացների հետագա կազմակերպման փուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում