Տնտեսություն

Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Անուշիկ Ավետյանն ու Գոհար Աբաջյանը Հռոմում քննարկել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման հնարավորությունները

Հռոմում՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը CIHEAM Bari-ի տնօրեն Բիաջո Դի Տերլիցիի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, CIHEAM Bari-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության կառուցվածքը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները և առկա հնարավորությունները, աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

Քննարկվել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, համատեղ ծրագրերի իրականացման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներկայության ձևավորման հնարավորությունները։

Զրուցակիցները պայմանավորվել են հայկական կողմի առաջնահերթությունների և CIHEAM Bari-ի մասնագիտական հնարավորությունների հիման վրա մշակելու ծրագրի նախնական նախագիծ, որը հետագայում կարող է իրականացվել կազմակերպության ներգրավմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում