Եվրոպա

Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև

1 րոպեի ընթերցում

Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև

Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների և մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ցուցարարները հայտնել էին, որ հուլիսի 23-ի վաղ առավոտյան հանրահավաք են կազմակերպելու խորհրդարանի նիստից առաջ, ոստիկանությունն էլ արգելապատնեշներ է տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց:

Ցուցարարները փորձել են հեռացնել արգելապատնեշները, իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել բազմությանը ցրելու համար: Որոշ ցուցարարներ հավկիթներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Ալբանացիներն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար՝ կապված ափամերձ տարածքներում հանգստավայրերի շինարարության հետ: Ամեն ինչ սկսվել է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված շքեղ հանգստավայրի կառուցման դեմ ցույցով: Այնուհետև բողոքի ակցիան տարածվել է նաև այլ նախագծերի վրա:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում