ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 22-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվող Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցներ։

Այցին մասնակցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի առաջին կանգառը Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նախկին դպրոցի տարածքում կառուցվում է նոր դպրոց՝ շուրջ 670 տեղ հզորությամբ։ Նախարարը կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում քննարկել ընթացիկ խնդիրները՝ շեշտելով աշխատանքները որակով և ժամանակին կատարելու առաջնահերթությունը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Վաղարշապատ քաղաքի դպրոցները ներկայում գերծանրաբեռնված են, ուստի առաջնային խնդիր է նոր կառուցվող դպրոցների ժամանակին շահագործումը, որից հետո փուլային եղանակով վերակառուցման և բարեկարգման ցանկում կընդգրկվեն նաև մյուս հաստատությունները՝ պահպանելով  ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։

Այնուհետև նախարարն այցելել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց․ այստեղ նախկին դպրոցի տեղում նորի շինարարությունն արդեն ավարտված է. իրականացվում են վերանորոգման աշխատանքների վերջին շտկումները։ 

Նա շրջել է շուրջ 600 սովորողի համար նախատեսված դպրոցում, ծանոթացել բակային տարածքում, բացօթյա և փակ մարզադաշտերում, կաթսայատանը, լաբորաատոր դասասենյակներում, դահլիճներում, ճաշարանում կատարված աշխատանքներին:

Հաջորդաբար նորակառույց դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով՝  նոր ուսումնական տարում դռները բացելով սովորողների առջև։

Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները կառուցվում են ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ։

Հայերեն Español

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն