«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ դաշտային և լսարանային վերապատրաստման դասընթացներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «TAIEX»-ի իտալացի փորձագետները հայ մասնագետներին տրամադրել են փորձագիտական խորհրդատվություն, գործնական ուղեցույցներ Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներդրման վերաբերյալ, որի նպատակը սննդամթերքի անվտանգության և մաքսային ընթացակարգերի ոլորտում ԵՄ ստանդարտների ներդրումն է՝ ներառելով մաքսային ձևակերպումների արագացումը, արագ փչացող ապրանքների ջերմային շղթայի պահպանումը և հետբերքահավաքային կառավարումը՝ սննդային վատնումները կրճատելու, արագ փչացող ապրանքների կորուստները կանխելու համար։

Դասընթացի շրջանակներում փորձագետները հայ մասնագետների հետ կիսվել են եվրոպական լավագույն փորձառությամբ՝ ներկայացնելով շուտ փչացող ապրանքների կառավարման ոլորտում իրավական և գործնական շրջանակների կատարելագործման ու տեղայնացման արդյունավետ մոտեցումները: Քննարկվել են արագ փչացող ապրանքների արդյունավետ կառավարման ոլորտում սառնարանային շղթայի ապահովման, պահպանման, վերամշակման, լոգիստիկայի, փորձարկման մեթոդաբանության, կենսաբանական նույնականացման, ինչպես նաև կենդանական և ոչ կեն դանական ծագման արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի գնահատման հարցերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը, ողջունելով Իտալիայից ժամանած փորձագետներին, ընդգծել է «TAIEX» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների արդյունավետությունը, քանզի, հաշվի առնելով, որ ձկնամթերքը, բանջարեղենը, մրգերը և թարմ կտրած ծաղիկները դասվում են առավել շուտ փչացող ապրանքների շարքին, դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ