ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

2 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական մարմինը կուսումնասիրի մրցավարի զեկույցը, խաղի պաշտոնական փաստաթղթերը և տեսագրությունները՝ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Հուլիսի 19-ին Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։

Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում բախում է տեղի ունեցել երկու թիմերի ներկայացուցիչների միջև։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Արգենտինայի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը գետնին տապալում Իսպանիայի կիսապաշտպան Գավիին, իսկ Արգենտինայի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին միջամտել է՝ իրավիճակը հանդարտեցնելու համար։

Հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաև Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան և նույն հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալան։ Ուսումնասիրվելու է նաև թիմի պահվածքը մրցանակաբաշխության ժամանակ։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար