Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ հրդեհների ծուխն ավելի վաղ ծածկել էր ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներ: Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել, որ կձգտի  Օտտավայից հասնել փոխհատուցուման:

«Ես նրան ասացի. «Դուք պետք է դադարեցնեք այդ հրդեհների տարածումը, որոնք թունավորում են մեր օդը: Մեր օդը թունավորված է»», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 19-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Թրամփը հայտարարել է անտառային հրդեհները դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ եթե Կանադային անհրաժեշտ լինի ԱՄՆ-ի օգնությունը, իրենք պատրաստ են այդ հարցում աջակցել։ «Բայց գուցե նրանք պետք է մեզ ինչ-որ փոխհատուցում վճարեն կամ նման մի բան։ Կամ գուցե մենք պետք է որոշ մաքսատուրքեր սահմանենք», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հուլիսի 17-ին Թրամփը Կանադային սպառնացել է  մաքսատուրքերի բարձրացմամբ անտառային հրդեհների պատճառով, քանի որ դրանց ծուխը վերջին օրերին պարբերաբար պարուրել է Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներ, ներառյալ Վաշինգտոնը, Նյու Յորքը, Դետրոյթը և Չիկագոն: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը «Կանադային պատասխանատու է համարում այն փաստի համար, որ նա պատշաճ կերպով չի պահպանում իր անտառները»: Նրա խոսքով՝ դրա պատճառով «ԱՄՆ է ներթափանցում գարշելի, կեղտոտ և վնասակար օդ»:

Կանադայի իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրի տարածքում այրվում է մոտ 950 անտառային հրդեհ, որոնցից մոտ 130-ն առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը