Աշխարհ

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Անաս Մահմուդ Ահմադ Համդանը սպանվել է հինգշաբթի օրը՝ նրան անվանելով ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդների «աջ ձեռքը»։

Իսրայելական բանակը հավելել է, որ Համդանը «կենտրոնական դեմք» էր Գազայի հատվածում գերիներին պահելու և նրանց Իսրայել վերադարձնելու գործընթացում։

ՀԱՄԱՍ-ը, սակայն, դեռևս չի մեկնաբանել իր հրամանատարի ենթադրյալ մահվան մասին լուրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում