Էնդի Բըրնհեմն ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը
1 րոպեի ընթերցում

Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմն ընտրվել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր ղեկավար, ինչը ճանապարհ է հարթում, որ նա դառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Քիր Սթարմերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում Բըրնհեմի թեկնածության օգտին քվեարկել է 379 պատգամավոր։
Սթարմերը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մինչև հուլիսի 20-ը։ Այդ օրը Սթարմերը կայցելի Չարլզ 3-րդ թագավորին, կհրաժարվի պաշտոնից, որից հետո Բուքինգհեմյան պալատ կգնա Բըրնհեմը, և թագավորը նրան կխնդրի կառավարություն կազմել, որից հետո Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ընտրվելու առթիվ իր ելույթում Բըրնհեմը հայտարարել է, որ «պատրաստ» է, և խոստացել է զգալի փոփոխություններ բերել։ Նա խոստացել է իշխանության վերահավասարակշռում՝ տեղական իշխանություններին և քաղաքապետներին տալով ավելի շատ իշխանություն։ Նա նաև նշել է, որ ներգաղթի մակարդակը պետք է նվազի։
Բըրնհեմը նախատեսում է վարչապետ դառնալուց հետո օգոստոսին ճանապարհորդել երկրի տարբեր շրջաններում և «լսել»։