Աշխարհ

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 17-ի վաղ առավոտյան քվեարկել է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ ինքնալուծարման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Խորհրդարանը լուծարելու առաջարկը, որը կցված էր կուսակցությունների ֆինանսավորման մասին օրինագծին, հավանության է արժանացել Քնեսեթի 120 անդամներից 62-ի, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

 Արդյունքում օրենսդիր մարմինը արձակուրդ է գնացել մինչև ընտրություններից հետո հաջորդ խորհրդարանի երդմնակալությունը։

Դադարի ընթացքում հանձնաժողովները կարող են նիստեր անցկացնել հատուկ պայմանավորվածությամբ, իսկ կառավարությունը կամ 25 պատգամավորներ կարող են պահանջել Քնեսեթի լիագումար նիստ գումարել։

Առաջիկա ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է հասնել պաշտոնավարման ևս մեկ ժամկետի՝ չնայած երկրում նրա ժողովրդականության անկմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում