Սպորտ

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարերով հաղթեց ղազախական «Ելիմայ»-ի արգելքը և մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց։

Մրցակցի հարկի տակ անցկացվող խաղի արդեն 4-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Տուռեն։

Կարճ ժամանակ անց ղազախական թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բախտիյարովը։

Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Քանի որ Երևանում կայացած խաղում նույնպես նույն հաշիվն էր գրանցվել, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

96-րդ րոպեին ղազախական թիմը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Լլիչը։

«Ալաշկերտ»-ը երկրորդ գոլն ընդունելուց հետո սկսեց ակտիվ գրոհներ ձեռնարկել խաղը փրկելու համար, և, ի վերջո, լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Տոգոլան։

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում էլ ավելի հաջողակ գտնվեցին հենց «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում