Հայաստան

Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Տավուշի մարզով անցնող Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։

Նշվում է, որ այս պահին շինարարն իրականացնում է հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։

Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում