Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակը սկսել է մոտենալ մի քանի գյուղի. բնակիչները տարհանվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հրդեհներն այրել են ավելի քան 4500 հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները:
Արագոնի տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության 2-րդ մակարդակ, ինչը նշանակում է, որ հրդեհը սպառնում է բնակելի տարածքներին և ենթակառուցվածքներին:
Բացի այդ, օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը՝ օտարերկրացիներ, այդ թվում՝ 7 բրիտանացի, 3 բելգիացի, 1 ֆրանսիացի և 1 ամերիկացի:
Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով հազարից ավելի մարդ է տարհանվել:
Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Կանադայում: Ծուխը տեսանելի է նույնիսկ ԱՄՆ-ից: