ՀՀ ԱԳ փոխնախարարը «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Trade over Aid» ֆորումին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է՝ Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության նորարարական մոտեցում, որը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրում կատարելով ազգային կարողությունների ամրապնդման, ներդրումների ներգրավման, տնտեսական աճի, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացման վրա, ինչը համահունչ է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը նախաձեռնության շրջանակներում՝ նշելով, որ կազմակերպության բազմամյա փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները կարող են էական ներդրում ունենալ կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդկային կապիտալի զարգացման, փոխկապակցվածության ամրապնդման և երկարաժամկետ ներառական տնտեսական աճի ապահովման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք և տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Նշվել է, որ այս ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է խաղաղ և կայուն տարածաշրջանային միջավայր, միջազգային մատակարարման շղթաների կանխատեսելիություն, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացում, ինչպես նաև առևտրի դյուրացման և թվային փոխկապակցվածության զարգացում։

Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախագիծ։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմանը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։ 

ԱՄՆ վարչակազմի «Trade over Aid» նախաձեռնությունն առաջարկում է տնտեսական զարգացման նոր մոդել, որը համախմբում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, մասնավոր հատվածին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ նպատակ ունենալով գործարարության համար նպաստավոր միջավայր ձևավորել և խթանել տնտեսական աճը՝ ազատ շուկայի սկզբունքների հիման վրա։ Նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է 2026թ. ապրիլի 27-ին։

Հայերեն العربية ქართული Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն