Երևանում Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանում Շենգավիթ վարչական շրջանում մի շարք հասցեների ջրամատակարարումը։
«Կդադարեցվի Մայիսի 9, Վ. Շենգավիթ 2-րդ, Կատովսկու, Մուսաելյան, Դոդոխյան, Ղարիբջանյան, Պատկանյան, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41 /ՀԿՑ/, Մանթաշյան 10-55, Չեխովի 1-32, Բագրատունյաց 15, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։