ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է:

«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը:

Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են:

Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը:

Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:

Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:

Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ: Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:

Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայաստան

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

Նշենք, որ ավելի վաղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ  hուլիս 13-ին ԲԿ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։ 

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երեխան վայր էր ընկել երրորդ հարկի պատշգամբից։

Հայերեն

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026