Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

1 րոպեի ընթերցում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն hուլիս 13-ին  մեկ տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

«Արմենպրես»-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

«Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երեխան վայր է ընկել երրորդ հարկի պատշգամբից։

Հայերեն