Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոյին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում՝ հայտնելով, որ Սվիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն՝ առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։

Նախագահի խոսքով՝ այս փոփոխություններն անհրաժեշտ են «նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար»։

«Շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում երկար տարիների արդյունավետ գործունեության համար։ Առաջարկել եմ նրան գլխավորել առանցքային գործընկերներից մեկի հետ հարաբերությունների նոր կարևոր ուղղությունը։ Ակնկալում եմ, որ խորհրդարանի հետ միասին կիրականացնենք կառավարության համապատասխան փոփոխությունները», - նշել է Զելենսկին։

Նախագահը հայտարարել է, որ փոփոխություններ կլինեն իրավապահ մարմինների ղեկավար կազմում։

Հիշեցնենք, որ Յուլիա Սվիրիդենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մեկ տարի՝ նշանակվելով 2025-ի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ շուրջ չորս տարի եղել էր փոխվարչապետ՝ պատասխանատու տնտեսական զարգացման և առևտրի ոլորտների համար։

Կան խոսակցություններ, որ Յուլիա Սվիրիդենկոն նշանակվելու է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։

Զելենսկին նաև չի պարզաբանել իրավապահ մարմինների ղեկավարների փոփոխության պատճառները։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, դրա արդյունքում հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը։

RBK-Ukraine-ի փոխանցմամբ՝ որպես հաջորդ վարչապետի հավանական թեկնածուի անուն է շրջանառվում «Նավթոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին։

Հայերեն Русский

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի