Իրան

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։  

Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հետ լարվածության վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել Իրանին ու բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։

Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա իրականացված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում