Հայաստան

Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում «Ծնողական ժամ» կարգավորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, թե ինչ է իրենից ենթադրում վերոնշյալ կարգավորումը․

Ի՞նչ է սա նշանակում․ աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը․ «Ծնողական ժամ»-ը տրամադրվում է հետևյալ ծավալով․

  • Մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե
  • Մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ
  • Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

Ինչպե՞ս օգտվել․ «Ծնողական ժամը» տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

Կարևոր է իմանալ․ «Ծնողական ժամի» կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում