Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

2 րոպեի ընթերցում

Բուդապեշտում տեղի է ունեցել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին աջակցող բազմահազարանոց հանրահավաք, որն ընդդիմությունը կազմակերպել էր՝ ի պատասխան վարչապետ Պետեր Մադյարի՝ նախագահին պաշտոնանկ անելու փորձերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակցիան անցկացվել է ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ՝ երկրի նախագահի պաշտոնական նստավայրի մոտ։

Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանք վանկարկել են կարգախոսներ ի պաշտպանություն Շույոկի՝ ընդդեմ երկրի հիմնական օրենքի 17-րդ փոփոխության նախագծի, որը կառավարությունը ներկայացրել է խորհրդարան։ Այդ փաստաթուղթը նախատեսում է գործող նախագահի պաշտոնանից հեռացում և այլ սահմանադրական փոփոխություններ, որոնք ուղղած են  ընդդիմության դեմ։

Մեկուկես ժամ տևած հանրահավաքը փակել է Հունգարիայի նախկին նախագահ Յանոշ Ադերը՝ հայտարարելով, որ Մադյարի և նրա «Տիսա» կուսակցության գործողությունները հակասահմանադրական են և կհանգեցնեն «իրավական պետության  կործանման»։ Նա նախազգուշացրել է, որ գործող նախագահի հեռացումը կնշանակի, որ հետագայում «ցանկացածի հետ Հունգարիայում ինչ ասես կարող է պատահել»։ Ադերը քաղաքացիներին կոչ է արել միավորվել՝ պաշտպանելու համար Շույոկին և թույլ չտալու երկրի անցումն ավտորիտարիզմի։

Կառավարությունը սահմանադրության 17-րդ փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացրել հուլիսի 4-ին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ Մադյարը հայտարարել է, որ Հունգարիան մեկ տարում կմշակի նոր սահմանադրություն, իսկ մինչ այդ ներկայիս  սահմանադրության մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, որոնցով կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները: Կառավարությունը կարծում է, որ դա կօգնի վերականգնել վստահությունը նախագահի ինստիտուտի նկատմամբ և երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, որը խաթարվել է Օրբանի կառավարության օրոք: Մադյարը Շույոկին մեղադրում է նախկին իշխանությունների չարաշահումների դիմաց աչքերը փակելու և նրանց աջակցելու մեջ։

Հայերեն Русский

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը