Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

5 րոպեի ընթերցում

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը հերթական առաջանցիկ քայլն է կատարում հայաստանյան առողջապահության ոլորտում։ Կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը՝ Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն ավելի քան 3300 կմ հեռավորությունից վիրահատել է «Սլավմեդ»-ում գտնվող պացիենտին։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առաջնային փուլում գտնվող պացիենտի մոտ իրականացվել է շագանակագեղձի՝ ռոբոտ-ասիստենցված արմատական հեռացում։ Հեռավար վիրահատական միջամտությունն անցել է հարթ և անվտանգ՝ շնորհիվ «Սլավմեդ»-ի բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և բացառիկ տեխնիկական հագեցվածության։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք ընտրել ենք շարունակական զարգացման ու կատարելագործման, ժամանակակից մոտեցումների և նորարարությունների որդեգրման ուղին։ Այսօր մեզ համար առանձնահատուկ կարևոր և ուղենշային ձեռքբերում է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատության իրականացումը»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։

Նշենք, որ «Սլավմեդ»-ն առաջինն է Հայաստանում ներդրել ռոբոտային վիրաբուժությունը և ձևավորել այս ոլորտում մասնագիտացված վիրաբուժական թիմ։ Հեռավար վիրահատության հաջող իրականացման կարևոր գրավականներից են «Սլավմեդ»-ում ներդրված գերժամանակակից Toumai MT-1000 ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ և բացառիկ՝ հեռավար վիրահատությունների իրականացման համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնում առկա գերարագ ինտերնետային կապուղիները։

Այս տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած հեռավորությունից անխափան կառավարել ռոբոտային համակարգը և ապահովել վիրահատության անվտանգ ու ճշգրիտ ընթացքը։ Նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարվել՝ ադապտացնելու երկու կլինիկաների ռոբոտային համակարգերը։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը, ով ողջ ընթացքում ֆիզիկապես գտնվել է վիրասրահում՝ պացիենտի և ռոբոտի կողքին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ նշանակություն ունի այս իրադարձությունը, որովհետև բժշկությունը սկսում է սահմաններ չճանաչել։ Մեր պացիենտը, վստահելով մեր կլինիկային ու թիմին, առանց վարանելու ընտրեց այս տարբերակը։ Ես վիրասրահում էի և պատրաստ էի ցանկացած վայրկյանի, որևէ տեխնիկական խնդրի դեպքում, անմիջապես շարունակել վիրահատությունն այստեղից, այնպես որ պացիենտի կյանքին ու առողջությանը ոչ մի խնդիր չէր կարող սպառնալ»։

Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն։

«Սլավմեդ» ԲԿ Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը նշել է,  որ այս ամենը հնարավոր է դարձել ամբողջական հեռավիրահատական համակարգ ներդնելու միջոցով։ «Մեր մարտավարությունն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բժշկության մակարդակը հավասարեցնել աշխարհի առաջատար կենտրոններին։ Այս համակարգն ապահովում է աշխարհի ցանկացած առաջատար մասնագետի հմտությունների ներկայությունը մեր վիրասրահում։ Սա նաև ֆինանսական մեծ խնայողություն է պացիենտների համար։ Այլևս կարիք չկա հսկայական գումարներ ծախսել արտերկիր մեկնելու և այնտեղ մնալու համար. նույն ծառայությունը նրանք ստանում են հայրենիքում՝ ավելի մատչելի արժեքով»,- հավելել է Լևոն Գրիգորյանը:

«Հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ «Սլավմեդ»-ն ապահովեց այդ բարձր մակարդակը՝ ևս մեկ անգամ փաստելով տարածաշրջանում իր առաջատար դիրքը։ Ռոբոտային հեռավար վիրաբուժության ներդրմամբ կլինիկան նոր էջ է բացում, և ես ցանկանում եմ իմ փորձով ու գիտելիքներով նպաստել, որպեսզի այս ձեռնարկը մեծ հաջողություններ գրանցի»,- ասել է վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն։

Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ պաշտպանությամբ. կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են ապահովագրող այլ կապուղիներ, իսկ երկու կողմից անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել