Եվրոպա

Արևմտյան Եվրոպայում 2026-ի հունիսը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

1 րոպեի ընթերցում

Արևմտյան Եվրոպայում 2026-ի հունիսը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Արևմտյան Եվրոպայում հունիսյան ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ 20,74 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալները։

Սա ավելի քան երեք աստիճանով բարձր է 1991-2020 թվականների հունիս ամսվա միջին ցուցանիշից։ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի (ECMWF) ներկայացուցիչ Սամանթա Բերջեսի խոսքով՝ հունիսյան ջերմաստիճանը վկայում է կլիմայական զգալի փոփոխությունների մասին։

Նշվում է, որ արձանագրվում են ավելի ինտենսիվ շոգի ալիքներ, Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաև «Եվրոպայում և դրա սահմաններից դուրս մարդկանց, էկոհամակարգերի և ենթակառուցվածքների համար աճող ռիսկեր»։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2026 թվականի հունիսին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը նույնպես հասել է առավելագույնի՝ 20,98 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Եվրոպայի Copernicus Marine մոնիթորինգի ծառայության հաղորդման համաձայն՝ հունիսի համար նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել էր 2024 թվականին (20,89 աստիճան)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում