Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և  հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հայերեն