Հայաստան

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝ այս է խնդիրը

6 րոպեի ընթերցում

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝  այս է խնդիրը

Եթե Շեքսպիրն այսօր գրեր «Համլետը», ապա հայտնի մենախոսությունը, հնարավոր է, սկսվեր ոչ թե «լինե՞լ, թե՞ չլինել»-ով, այլ շատ ավելի ակտուալ մի հարցով՝ «օֆլա՞յն, թե՞ օնլայն»։ Որովհետև հենց այս ընտրությունն է այսօր ամեն օր կատարում ժամանակակից սպառողը՝ գնալ առևտրի կենտրո՞ն, թե՞ ապրանքը պատվիրել սմարթֆոնից՝ ընդամենը մի քանի հպումով։

Եվ դատելով «Wildberries»-ի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներից՝ Հայաստանում այս հարցն աստիճանաբար դադարում է լինել հակադրություն և վերածվում է հավասարակշռության։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրում գնորդների վարքագիծն արդեն զգալիորեն փոխվել է։

Հարցվածների 26%-ը պատասխանել է, որ գրեթե բոլոր գնումները (չհաշված պարենը) կատարում է օնլայն։ Եվս 22%-ը համացանցում անում է գնումների կեսից ավելին։ 28%-ը պահպանում է հավասար բաշխվածություն օնլայն և օֆլայն ձևաչափերի միջև։ 17%-ն ավելի հաճախ ընտրում է ավանդական խանութները, իսկ 6%-ը մնում է ամբողջությամբ օֆլայն գնորդ։

Էլեկտրոնիկա, ոսկերչական իրեր և տան ապրանքներ՝  կատեգորիաներ, որտեղ օֆլայնը դեռևս ուժեղ է

Չնայած էլեկտրոնային առևտրի աճին, ֆիզիկական խանութները դեռևս պահպանում են ամուր դիրքերը մի շարք կատեգորիաներում։

Ամենից հաճախ օֆլայն հարթակներում գնում են էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա՝ հարցվողների 37%-ը։ Այնուհետև գալիս են հագուստը և կոշիկը (30%), ապրանքները տան համար (25%), ոսկերչական իրերը և ժամացույցները (24%), ինչպես նաև կոսմետիկան ու պարֆյումերիան (22%)։

Առանձնահատուկ աչքի է ընկնում հագուստի և կոշիկի կատեգորիան. տղամարդկանց 42%-ը նախընտրում է այն գնել օֆլայն խանութներից՝ համեմատած կանանց 25%-ի։

Միևնույն ժամանակ, հարցվողների 15%-ն արդեն պատրաստ է օնլայն գնել գրեթե բոլոր կատեգորիաների ապրանքները։

Ինչո՞ւ են գնորդները դեռևս ընտրում խանութները

Օնլայն առևտրի հիմնական խոչընդոտը ժամանակն է։ Հարցվածների 45%-ը առաքման երկար սպասումը նշել է որպես օֆլայն խանութներն ընտրելու գլխավոր պատճառ։ Այնուամենայնիվ, այսօր այս պատնեշն աստիճանաբար նվազում է. Wildberries-ում կարելի է զտել ապրանքներն ըստ առաքման ժամկետի և պատվեր ձևակերպել՝ ստանալով այն հենց հաջորդ օրը։

38%-ը վախենում է անորակ ապրանք կամ կեղծիք ստանալուց։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 47%։ Wildberries-ում գնորդներին կողմնորոշվելու հարցում օգնում է հատուկ «Օրիգինալ ապրանք» նշումը, որը թույլ է տալիս արագ գտնել հաստատված իսկությամբ ապրանքները։

Ռեսպոնդենտների ևս 33%-ը նշում է ապրանքի հետ ֆիզիկական շփման կարևորությունը։ Օնլայն հարթակները, ներառյալ Wildberries-ը, առաջարկում է լուծումներ՝ հագուստը փորձելու և ստանալուց հետո վերադարձնելու հնարավորության տեսքով։ Այս պահանջը հատկապես արտահայտված է հագուստի և կոշիկի կատեգորիայում, որտեղ նրանց 77%-ը, ում համար կարևոր է շոշափելի շփումը, առաջին հերթին ընտրում է օֆլայն գնումը։

Ի՞նչը կարող է արագացնել օնլայն գնումների աճը

Սպառողները բավականին հստակ նշում են իրենց ակնկալիքները էլեկտրոնային առևտրից։

64%-ը որպես գլխավոր խթան նշել է ավելի ցածր գները և զեղչերը։ 48%-ը՝ ավելի արագ առաքումը։ 36%-ը՝ ապրանքների օրիգինալության երաշխիքը։ 34%-ը՝ վերադարձի պարզ և հարմար համակարգը։

Ինչպե՞ս են մարդիկ ընկալում գնումները

Ռեսպոնդենտների 46%-ի համար խանութ գնալն ավելի շուտ անհրաժեշտ ապրանքն արագ գնելու անհրաժեշտություն է, քան ժամանցի ձև։ Միայն 14%-ն է օֆլայն շոփինգն ընկալում որպես հաճույք։

Օնլայն գնումներն իրենց հերթին դադարում են լինել բացառապես կենցաղային գործընթաց. հարցվածների 26%-ն այն համարում է հաճելի զբաղմունք, իսկ 32%-ը նշում է, որ դա կախված է ապրանքի կատեգորիայից։

Ինչպե՞ս է փոխվելու շուկան

Շուկայի ապագան, գնորդների կարծիքով, կապված է ոչ թե մեկ ձևաչափի հաղթանակի, այլ դրանց համադրման հետ։

42%-ը նախատեսում է առաջիկա 3–5 տարիներին օգտագործել հիբրիդային մոդել՝ ապրանքն ընտրել օֆլայն և գնել օնլայն։ 21%-ը պատրաստ է գրեթե ամբողջությամբ անցնել թվային ձևաչափի։ 33%-ը կպահպանի ներկայիս հավասարակշռությունը, և միայն 3%-ն է մտադիր վերադառնալ բացառապես օֆլայն գնումներին։

Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանի մեկնաբանությունը

«Երբ մենք վերլուծում էինք Wildberries-ի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հատկապես նկատելի դարձավ, թե որքան հստակ են ձևակերպված գնորդների ակնկալիքները։ Մեծամասնության համար առանցքային գործոններ են մնում առաքման արագությունը, գնումների գործընթացի հարմարավետությունը և ապրանքների օրիգինալության հանդեպ վստահությունը։

Հենց այս պահանջների շուրջ էլ այսօր զարգանում է մեր սերվիսը։ Wildberries-ում արդեն իսկ ներդրված են լուծումներ, որոնք գնորդներին թույլ են տալիս ընտրություն կատարել տեղական պահեստների ապրանքների միջև՝ ավելի արագ առաքման համար, կամ օգտվել WB Brand բաժնից, որտեղ ներկայացված են բրենդների օրիգինալ ապրանքները։

Ըստ էության, մենք փորձում ենք միաժամանակ փակել հաճախորդի մի քանի հիմնական կարիքներ՝ արագությունից մինչև վստահություն, և հարթակն առաջիկայում զարգանալու է հենց այս ուղղությամբ»։

Հայաստանի առևտրի շուկան աստիճանաբար ձևավորում է միասնական փորձառություն, որտեղ օնլայնը և օֆլայնը ոչ թե մրցակցում են, այլ լրացնում են միմյանց՝ ապահովելով գնումների ավելի հարմարավետ, արագ և հուսալի գործընթաց։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում