Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

12 րոպեի ընթերցում

ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. հուլիսի 24-ին, ժամը՝ 10։00-ին https://www.e-auctions.am  կայքի միջոցով։

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈւՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈւՄ Է

ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2026թ․ապրիլի 10-ի թիվ 053-Ա որոշմամբ օտարման ենթակա ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները

Աճուրդով վաճառվող գույքի պահառության վայր այցելելու համար զանգահարել՝   հեռ․, https://www.e-auctions.am  կայքի վերաբերյալ  տեղեկատվություն ստանալու համար՝ 098-87-56-87 հեռ․։ Կազմակերպվող աճուրդների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար՝ 060 88-50-50 հեռ․։

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 1. Էլեկտրոնային աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:

2. Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով` նշելով՝

     1) ֆիզիկական անձանց դեպքում` գրանցվողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն.

      2)     իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, հասցեն ու հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև տնօրենի (եթե գրանցվողն այլ անձ է) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն:

3. Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել պետական գույքի օտարման (վաճառքի) նպատակով www.e-payments.am  համակարգի միջոցով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ սեպտեմբերի 28-ի N1667-Ն որոշմամբ հաստատված հավելվածով  սահմանված ժամկետի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում:

4. Էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ  սահմանվում է լոտի աճուրդի նվազագույնն սկսման պահին հաջորդող երրորդ աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։

5. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի աճուրդի նվազագույնն սկսման պահին հաջորդող երրորդ աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

6. Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։

7. Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի կայացման օրը հաղթող մասնակցի վերաբերյալ կազմում է սույն կարգով սահմանված ձևին համապատասխան արձանագրություն և առցանց եղանակով ուղարկում է հաղթող մասնակցին այն ստորագրելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։ Հաղթող մասնակիցն արձանագրության հետ կազմակերպչին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

    1) ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձը հաստատող փաստաթղթի, փախստական անձի դեպքում՝ նույնականացման քարտի կամ ճամփորդական փաստաթղթի, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագրի պատճենները և թարգմանությունը.

    2) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի և լիազորված անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

    3) իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների համաձայնություն չի պահանջվում կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).

    4) հաղթողի կողմից տրված լիազորագիրը (եթե արձանագրությունն ստորագրում է լիազորված անձը):

8. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցն ստորագրված արձանագրությունն ու 7-րդ կետում նշված փաստաթղթերը, աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, առցանց եղանակով փոխանցում է կազմակերպչին:

9. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը՝ Արարատի համայնքապետարանի թիվ 900425101137 հաշվեհամարին։

10. Էլեկտրոնային աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով։

12. Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգն սպասարկող անձի եզրակացությունը, ընդ որում, եթե տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա կազմակերպիչն անսարքության պատճառների մասին տեղեկանքի հիման վրա կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ կազմակերպչի կողմից վերադարձվում է:

13. Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը փոխանցել Արարատի համայնքապետարանի թիվ 900425101111 հաշվեհամարին։

14. Աճուրդում հաղթած մասնակիցը եթե չի ստորագրել արձանագրությունը կամ հրաժարվել է կատարել հետագա վճարումները կամ  սահմանված ժամկետում 7-րդ կետում նշված շտկված փաստաթղթերը չի ներկայացվել, ապա աճուրդը համարվում է չկայացած, նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

*Ծանուցում

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 9-րդ հոդված

Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը: Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը: Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Քրեական օրենսգրքի 283 հոդված

Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Աճուրդի կազմակերպիչ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարան։

Աճուրդի կազմակերպչի գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարան (հասցե քաղաք Արարատ Շահումյան 34):

Հայերեն

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝ այս է խնդիրը

Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնի հետ

Իրանում ԱՄՆ-ին «իսկական դժոխքով» են սպառնացել ցամաքային գործողության դեպքում

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր

ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Իրանը հայտնել է երկրի մի քանի նահանգում ամերիկյան հարվածներից 1 զինծառայողի զոհվելու մասին

Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը