1 րոպեի ընթերցում
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Մալթա` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ»-ն արտագնա խաղում կմրցի Մալթայի «Մարսաշլոկ»-ի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Երևանի ժամանակով 21:00-ին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Երևանում` հուլիսի 16-ին: