Սպորտ

Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից

1 րոպեի ընթերցում

Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը լքում է ներկայիս պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ խաղից հետո, որտեղ Պորտուգալիան նվազագույն հաշվով զիջեց Իսպանիային, Մարտինեսը հայտարարել է, որ հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից:

«Այստեղ էի եկել աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, քանի որ չունենք այդ հաղթանակը, իմաստ էլ չկա շարունակելու»,-ասել է մասնագետը:

Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2023 թվականին: Նա պորտուգալացիների հետ հաղթեց միայն Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում