Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը վստահ հաղթանակով է մեկնարկեց Երևանում անցկացվող FIBA U16 EuroBasket 2026 C դիվիզիոնի առաջնությունում՝ 98:62 հաշվով վստահ հաղթանակ տանելով Անդորրայի հավաքականի նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձել է Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել նաև Էթան Կազանչյանը, որը գրանցել է 27 արդյունավետության գործակից, վաստակել 20 միավոր, կատարել 2 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։

Քառորդների հաշիվները՝

I քառորդ՝ 26:18

II քառորդ՝ 29:9

III քառորդ՝ 26:24

IV քառորդ՝ 17:11

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում՝ մրցելով Ջիբրալթարի հավաքականի դեմ։

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում է 9 երկրի հավաքական: Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 12-ը, խաղերն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում