Հայաստան

Հրդեհ՝ Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ՝ Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 5-ին, ժամը 02։30-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորապատ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատանը կից շոգեբաղնիքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են շոգեբաղնիքը, հարակից տան ննջարանի և հյուրասենյակի պատը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում