Եվրոպա

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ երկրի խորհրդարանին կներկայացնի 17-րդ սահմանադրական փոփոխության նախագիծը, որը նախատեսում է Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի պաշտոնանկություն և խորհրդարանի անդամների համար ժամկետի սահմանափակում մինչև 12 տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հունգարիայի վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր կառավարության անունից ես խորհրդարանին կներկայացնեմ 17-րդ սահմանադրական փոփոխությունը»,-գրել է Մադյարը:

Հունիսի վերջին Հունգարիայի կառավարությունը հարցում է սկսել՝ խնդրելով քաղաքացիներին նամակ ուղարկել կառավարության էլեկտրոնային հասցեին և արտահայտել իրենց կարծիքը 17-րդ սահմանադրական փոփոխության վերաբերյալ:

Փոփոխությամբ իշխող «Տիսա» կուսակցությունն առաջարկում է պաշտոնանկ անել նախագահ Տամաշ Շույոկին, սահմանափակել խորհրդարանական լիազորությունների ժամկետը մինչև 12 տարի, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները և բարձրացնել դատական ​​անկախությունը:

Հարցման պաշտոնական արդյունքները չեն հրապարակվել, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ առաջ Մադյարը հայտարարել է, որ քվեարկած 10,000 մարդկանց 95%-ը կողմ է արտահայտվել խորհրդարանական պատգամավորների ժամկետի սահմանափակմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում