1 րոպեի ընթերցում
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հուլիսի 2-ին հայտարարել է, որ խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են եկել վերացնելու սահմանադրական դրույթը, որով արգելվում է միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարանում է։ Մեր սահմանադրությունը գրվել է այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական պայմանները բոլորովին այլ էին»,- ասել է նա։
Նաուսեդան նշել է, որ ներկայում Լիտվայում միջուկային զենք տեղակայելու անմիջական ծրագրեր չկան, սակայն այդ դրույթի հանելը կերաշխավորի, որ երկիրը ապագայում սահմանափակված չի լինի, եթե անվտանգային պայմանները փոխվեն։