Անտվերպենում բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
1 րոպեի ընթերցում

Բելգիայի Անտվերպեն քաղաքում 10-հարկանի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել տեղի ժամանակով առավոտյան 9:53-ին: Հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում: Շենքում ապրում է ավելի քան 200 մարդ: Բնակիչները տարհանվել են:
BBC-ն հաղորդում է, որ հրշեջներն անցնում են բոլոր բնակարաններով՝ որոնելով հնարավոր տուժածների: Նշվում է, որ ծուխը շատ արագ է տարածվել շենքում՝ դժվարացնելով մարդկանց տարհանման աշխատանքները: