Եվրոպա

Իսպանայում նախորդ ամիս շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Իսպանայում նախորդ ամիս շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ

Իսպանիայում անցած ամիս գրանցվել է շոգ եղանակով պայմանավորված 1,029 մահվան դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին են վկայում հուլիսի 1-ին հրապարակված պաշտոնական տվյալները։

Առողջապահության նախարարության մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ այս հունիսին շոգի հետևանքով արձանագրված մահերի թիվն ամենաբարձրն է եղել 2015 թվականից ի վեր՝ նույն ամսվա համեմատ։

Օդերևութաբանական ծառայությունը՝ AEMET-ը, հայտնել է, որ անցած ամիս օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3.2°C-ով՝ դարձնելով այն երկրորդ ամենաշոգ հունիսը գրանցումների պատմության մեջ՝ 2025 թվականի հունիսից հետո։

Հունիսի 1-ից 30-ը երկրի տարբեր կայաններում գրանցվել է 165 առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ (145 ամսական և 20 պատմական)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում