IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունն անդրադարձել է IMEI համարների գրանցման համակարգին՝ նշելով, թե ինչ է փոխվելու և ինչու է դա կարևոր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը։

«Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է:

Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Կառավարությունը ներկայացրել է դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը։ Դա հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման, ինչպես նաև տեխնիկական և անվտանգային ռիսկերի աճի։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։

Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։

Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել միայն լիազոր մարմնին ծանուցելու պայմանով։ Ըստ նախագծի հիմնավորման՝ մինչ այժմ այդ գործունեությունն իրականացվում էր առանց հստակ կարգավորումների և սահմանափակումների։

Համակարգի ներդրումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային վարչարարության բարելավմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանը, սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև հեռախոսների գողության և խարդախության դեպքերի կանխմանը։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից