Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման մեջ։
Տիգրան Վիրաբյանը 2007-2016 թթ․ աշխատել է Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պրոդյուսեր։
2016-2018 թթ․ հանդիսացել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։
2018 թ․ հոկտեմբերի 29-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։
2020-2025 թվականներին զբաղեցրել է Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։