Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում, մինչդեռ Իսլամաբադից հայտնում են, որ իրենց զինված ուժերը Բելուջիստան հարավային նահանգում խոցել և ոչնչացրել են չորս պարզունակ անօդաչու սարք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Մասնավորապես, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի սահմանային Բելուջիստան նահանգի Սարանան քաղաքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչպես նաև Խայբեր Փախտունխվա նահանգի այլ հատվածներում։

Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ անօդաչուներն անմիջապես հայտնաբերվել և չեզոքացվել են։ Նահանգային իշխանությունները հաստատել են անօդաչուով հարձակումը՝ նշելով, որ մեկը նկատվել է Սարանանի մոտ գտնվող պետական դպրոցի հարևանությամբ։ Ըստ պաշտոնյաների՝ երկու մարդ վիրավորվել է։

Ըստ Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների՝ Աֆղանստանը չունի կործանիչ ինքնաթիռներ, սակայն ունի առնվազն վեց օդանավ և 23 ուղղաթիռ։ «Թալիբան»-ի ուժերը նաև ունեն անօդաչու սարքեր, որոնք կիրառվել են Պակիստանի հետ բախումներում։

Պակիստանը մեղադրում է Աֆղանստանին իր տարածքում հարձակումներ իրականացնող զինյալներին ապաստան տալու մեջ։ Աֆղանական կողմը հերքում է մեղադրանքները։

Առնվազն 28 խաղաղ բնակիչ զոհվել, ևս 49-ը վիրավորվել են երկուշաբթի օրը Պակիստանի կողմից Աֆղանստանի սահմանային շրջաններում իրականացված օդային հարվածների հետևանքով, որոնք Իսլամաբադը ներկայացրել է որպես իր տարածքում ահաբեկչական հարձակումների պատասխան։

Աշխարհ

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

 

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար