Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (65-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (73-րդ տեղ), Արամ Հակոբյանը (86-րդ տեղ), Ռոբերտ Հովհաննիսյանը (101-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (60-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (78-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (84-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 22-րդն է:  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում