Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանության ծախսերը՝ պլանավորելով 2029 թվականից հետո դրանք հասցնել ՀՆԱ-ի մինչև 3%-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով պաշտպանության ներդրումային ծրագիրը:
«Մենք ծախսերը 2024 թվականի ՀՆԱ-ի 2,3%-ից մեծացնում ենք մինչև 2,7% և շարժվում ենք դեպի այն մակարդակը, որ խորհրդարանի հաջորդ գումարմանը դրանք հասցնենք մինչև 3%-ի», - Սթարմերի խոսքերն է մեջբերում Sky News-ը:
Մեծ Բրիտանիայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2029 թվականին:
«Դա պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը պետական ծախսերի հաջորդ վերանայման ժամանակ», - հավելել է վարչապետը:
Sky News-ը նաև հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը հայտնել է երկրի պաշտպանությանը լրացուցիչ 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ (19,8 միլիարդ դոլար) հատկացնելու մասին։ Դա նշանակում է, որ այս հոդվածով ծախսերի ընդհանուր մակարդակը կհասնի մինչև գրեթե 300 միլիարդ ֆունտ ստեռլինգի հետագա չորս տարվա համար: