Մարզեր

Կարճաղբյուրում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 11 ծրագիր՝ 965 միլիոն 692 հազար 530 դրամ ներդրմամբ

1 րոպեի ընթերցում

Կարճաղբյուրում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 11 ծրագիր՝ 965 միլիոն 692 հազար 530 դրամ ներդրմամբ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 11 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 965 միլիոն 692 հազար 530 դրամ։

«Արմենպրես»-ին Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 9-ը սուբվենցիոն են՝ 239 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 726 միլիոն 200 հազար դրամ արժեքով։

Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականներին Կարճաղբյուրում կառուցվել է 3872 մետր խմելու ջրատարի արտաքին ցանց, 4568 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 4150 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, 1 կամուրջ։

Պետական ծրագրով  հիմնանորոգվել է 2200 մետր երկարության ճանապարհ և 1 կամուրջ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա նոյեմբերից՝ 451 միլիոն 200 հազար դրամ արժեքով և կավարտվեն հուլիսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում